Նոյեմբերի 28-ին` ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը:
Ծրագրում՝ Գունո, Բախ, Հենդել, Բիքսիո, Կանիո, Գամբարդելլա, Դենցա,Լեհար, Սպենդիարյան, Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Արմենյան:
Մասնակցում են՝ «Ave Maria» երգչախումբը, մեներգիչներ Արմինե Մաթևոսյանը (սոպրանո), Հեղինե Օհանյանը (սոպրանո), Ռուբեն Կարասեֆերյանը (բարիտոն) և Սյուզաննա Պետրոսյանը (դաշնամուր):